օգնություն և աջակցություն Հայերեն : Ակնարկ

Ի՞նչ է մարդահամարը։

Մարդահամարը ուսումնասիրություն, է որը տեղի է ունենում յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ և մեզ տեղեկացնում է բոլոր այն անձերի և ընտանիքների մասին, ովքեր ապրում են Անգլիայում և Ուելսում։ Հաջորդ մարդահամարը տեղի կունենա կիրակի 2021 թվականի մարտի 21 -ին։

Մարդահամարից ստացած տեղեկությունները մեզ օգնում են պլանավորել և ֆինանսավորել հանրային ծառայությունները Ձեր շրջանում, որոնց շարքում են լեզվի հետ կապված ծառայությունները։ Օրինակ, Ազգային Առողջապահության Ծառայությունը կարող է գրավոր և բանավոր թարգմանության ծառայություններ մատակարարել հատուկ տարածաշրջաններում։

The Office for National Statistics (Ազգային վիճակագրության գրասենյակը) (ONS) պլանավորում և կատարում է մարդահամարը Անգլիայում և Ուելսում։

Ո՞վ պետք է լրացնի մարդահամարի հարցաթերթիկը։

Մարդահամարը հարցեր է տալիս Ձեր և Ձեր ընտանիքի մասին, և կարևոր է, որ ամեն անհատ Անգլիայում և Ուելսում մասնակցի այս գործընթացին։

Warning:

Օրենքի համաձայն Դուք պետք է մասնակցեք մարդահամարին

Եթե չմասնակցեք, կամ կեղծ տեղեկություններ տաք, կարող է ենթարկվեք մինչև £1000 տուգանքի։ Մի քանի հարցեր հստակորեն նշվել են որպես կամավոր հարցեր։ Նրանց չպատասխանելը օրինազանցություն չի համարվում։

Ձեր կողմից տրված անձնական տեղեկությունները պահպանվում են ըստ օրենքի և գաղտնի են մնալու

Եթե մնալու եք Միացյալ Թագավորությունում երեք ամսից պակաս

Եթե մնալու եք Միացյալ Թագավորությունում երեք ամսից պակաս, դուք մարդահամարը լրացնելու համար պատասխանատու չեք։ Ձեր տան սեփականատերը կարող է Ձեզ հարցեր տա, այդ բնակարանի մեջ ապրող անհատների մասին, մարդահամարի հարցերին պատասխանելու նպատակով։

Ե՞րբ պետք է լրացնեմ մարդահամարի հարցաթերթիկը

Բոլոր ընտանիքները պետք է լրացնեն մարդահամարի հարցաթերթիկը 2021 թվականի մարտի 21 ին կամ դրանից հետո հնարավորինս շուտ։ Եթե Դուք պատասխանել եք հարցերին նախքան մարտի 21-ը և Ձեր տեղեկությունները փոխվել են, կարող եք մեզ տեղեկացնել այդ մասին։

Կարող Է, որ Ձեր դրությունը փոխված լինի կորոնավիրուսի համավարակի ընթացքում։ Պատասխանել բոլոր հարցերին Ձեր ներկա դրության մասին։